Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու ալգորիթմը
Ուկրաինայի հայերի միության Կիևում գտնվող կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան:
Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով AnalitikaUA.net-ին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքները, քննարկվել է Հայաստանին հետագա աջակցության ալգորիթմը, ինչպես նաև՝ բժիշկների, ուսանողների և հիվանդների փոխգործակցության ուղիները։
Նշվում է, որ նոյեմբերին Ուկրաինայի հայ բժիշկները Հայաստան կատարած այցի ժամանակ եղել են մի շարք բուժհաստատություններում, որտեղ ուսումնասիրել են օգնություն կազմակերպելու և հայրենիքի գործընկերների հետ փոխգործակցության հնարավորությունները։
44-օրյա պատերազմի ժամանակ ՈւՀԲՄ -ի բժիշկները Ուկրաինայի հայկական համայնքի Երևանի գրասենյակի շրջանակներում օգնություն էին ցուցաբերում պատերազմի ժամանակ վիրավորվածներին։
Կարծիքներ