Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել արդիականացված երեք վագոնով նոր շարժակազմը

Մետրոպոլիտենում գիծ է դուրս բերվել արդիականացված երեք վագոնով նոր շարժակազմը

Երևանի մետրոպոլիտենի հավաքակայանը համալրվել է ամբողջությամբ հիմնանորոգված ու արդիականացված 3 վագոնով: Այս շարժակազմի հարմարություններին է ծանոթացել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ նոր շարժակազմի գիծ դուրս գալով՝ գլխավոր գծում արդեն կաշխատի 12 շարժակազմ։ Այսպիսով՝ վագոնային հավաքակայանում մետրոպոլիտենն ունենում է 3 հատ 3 վագոնից բաղկացած շարժակազմ, որն էլ էականորեն կթեթևացնի ուղևորների հարմարավետ տեղափոխումը։

Շարժակազմի արդիականացումն ու հիմնանորոգումն իրականացվել է բացառապես մետրոպոլիտենի տնտեսած միջոցների հաշվին։

Մետրոպոլիտենը ներկայումս ունի ավելի քան 12,1 կմ-ոց ընդհանուր առմամբ շահագործվող գիծ, 10 կայարան, վագոնային հավաքակայանում առկա է 45 վագոն, որից շահագործվում է 33-ը։ Տարեկան մետրոն տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում