Շոլցը հայտարարել է, որ Կիևը Կուրսկի շրջանում հարձակումը նախապատրաստում էր գաղտնի
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինան Կուրսկի շրջանի ուղղությամբ հարձակումը նախապատրաստել է «գաղտնի և առանց հետադարձ կապի»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին Շոլցը հայտնել է Քիշնևում Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Ուկրաինան շատ գաղտնի և առանց հետադարձ կապի նախապատրաստում էր իր ռազմական գործողությունը Կուրսկի մարզում»,- ասել է Շոլցը։
Նա նշել է, որ Գերմանիան ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Շոլցը հավաստիացրել է, որ Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային և կմնա նրա ամենամեծ աջակիցը Եվրոպայում:
Կարծիքներ