Հունաստանում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
Հունական Կորինթոս քաղաքի մոտակայքում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, ինչի պատճառով իշխանությունները տարհանում են երկու գյուղի բնակիչներին և հաշմանդամություն ունեցող երեխաների դպրոց-ինտերնատի սաներին: Այս մասին տեղեկացնում է Kathimerini հրատարակությունը:
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է երեկ` հուլիսի 22-ին: Փրկարարների տվյալներով` այժմ կրակի տարածման մի քանի օջախ կա, հրդեհի դեմ պայքարը դժվարացել է ուժեղ քամու պատճառով, որն անընդհատ փոխում է ուղղությունը:
Հաղորդվում է նաև, որ փրկարարներին օգնելու են եկել բանակային տեխնիկայի մի քանի միավոր և տեղացի կամավորներ: Ընդհանուր առմամբ, հրդեհի վայրում աշխատում է 143 հրշեջ և 42 հրշեջ մեքենա, 6 ինքնաթիռ և 8 ուղղաթիռ:
Կարծիքներ