Սկսել ենք քննարկումները տաքսիների համար երկրորդ գծում կանգնելու «պատիժը» մեղմացնելու ուղղությամբ. Ավինյան
ԱԺ-ի մեր գործընկերների հետ սկսել ենք քննարկումները տաքսիների համար երկրորդ գծում կանգնելու «պատիժը» մեղմացնելու ուղղությամբ, առնվազն պիտի երկարացնենք տրամադրվող ժամանակը։
Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտնել է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա նաև նշել է, որ բացի այդ, սոցապ նախարարության հետ քննարկել են անհուսալի պարտավորություններ ունեցող երևանցիների համար ֆինանսական համաներման տրամաբանությամբ նախագիծ:
Կարծիքներ