Տավուշի մարզում ՔՏՀԱՏՄ-ն իրականացրել է կրկնակի դիտարկումներ. խախտումներ չեն հայտնաբերվել
Կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով`հուլիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՃՈ ոստիկանության մարզային կարգախմբերի հետ համատեղ կրկնակի վերահսկողություն են իրականացրել ՀՀ Տավուշի մարզում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․
«Իջևան և Դիլիջան քաղաքներում կատարված խստացված վերահսկողական աշխատանքների ընթացքում ՔՏՀԱՏՄ մասնագետների կողմից այսօր ևս խախտումներ չեն արձանագրվել: Հայտնաբերված որոշ թերությունների դեպքում տեղում տրվել են անհապաղ շտկման ցուցումներ:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից կատարվել են ակտիվ իրազեկման, բացատրական աշխատանքներ՝ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:
ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետներն ամենօրյա գրաֆիկով շարունակում են լայնածավալ վերահսկողական գործառույթներ իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ