ՀՀ ավտոճանապարհներին կազմակերպվել են առաջնային օգնության կետեր

ՀՀ ավտոճանապարհներին կազմակերպվել են առաջնային օգնության կետեր

Հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում է ուժեղացված ծառայություն, հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ 



Եղանակի վատթարացմամբ պայմանավորված՝ փրկարար ծառայության տնօրենի հրամանով, հանրապետության ավտոճանապարհների առավել վտանգավոր հատվածներում, արգելափակված, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին և քաղաքացիներին պատշաճ օգնություն ցուցաբերելու նպատակով փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից կազմակերպվել են առաջնային օգնության կետեր, իրականացվում են հերթապահություններ և շրջայցեր։

Փրկարար ծառայողները սերտ համագործակցում են ոստիկանության պարեկային ծառայության, ճանապարհաշինական կազմակերպությունների աշխատակիցների և ՏԻՄ ներկայացուցիչների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում