Ուկրաինական բանակը առանց կռվի հանձնել է Կախովկա հիդրոէլեկտրակայանը

Ուկրաինական բանակը առանց կռվի հանձնել է Կախովկա հիդրոէլեկտրակայանը

Ռուսական գվարդիան պաշտպանության տակ է վերցրել Ուկրաինայի Կախովկա հիդրոէլեկտրակայանը, հայտնում է ծառայության կայքը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 


«Կախովկա հիդրոէլեկտրակայանում, որը ռազմավարական նշանակության օբյեկտ է, վերականգնվում է բնականոն կյանքը: ՀԷԿ-ի պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովում են ռուսական գվարդիայի ստորաբաժանումները, կայանի աշխատակիցներն աստիճանաբար վերադառնում են իրենց տեղերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ .


Ընդգծվում է, որ ուկրաինական կողմից ՀԷԿ-ը «առանց կռվի հանձնվել է, տեղի պարագլուխները վայր են դրել զենքերն ու գնացել տուն»։

 

«Ռուս գվարդիայի գումարտակային-մարտավարական խումբը ՌԴ ԶՈւ զինվորական անձնակազմի հետ հաջողությամբ հետ է մղել նեոնացիստների հարձակումը, որոնք փորձել են հետ գրավել կայանը և թույլ չեն տվել կադրային կորուստներ: Զապորոժիեից՝  Դնեպրով, դեպի Նովա Կախովկա գտնվում է Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը, դրանով կանաչ միջանցք է կազմակերպվել, այժմ փախստականները կարող են վերադառնալ տուն»,- եզրափակել է Ազգային գվարդիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում