Բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին. Ավետիսյանը՝ թուրքերին և ադրբեջանցիներին գույք վաճառելու մասին
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը վստահեցնում է, որ Հայաստանում բացառված է պետական գույքի օտարումը ոչ ռեզիդենտներին: Այս մասին նա ասել է ԱԺ-ում լրագրողների հետ զրուցում՝ անդրադառնալով հարցին, թե թուրքերը հողատարածքներ են ձեռք բերում Հայաստանում, քանի՞ գույք է ձեռք բերվել թուրքերի, ադրբեջանցիների կողմից:
Ավետիսյանը նշեց՝ հարցն իրեն ուղղված չէ, եթե հողատարածքները ձեռք են բերվում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից:
«ՀՀ օրենսդրությամբ ոչ ռեզիդենտներին հողատարածքներ չեն վաճառվում, արգելվում է վաճառքը: ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները, իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացառվում են, չկան»,-ասել է նա:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի քաղաքացիները 2010-2021 թթ. ընթացքում 6 անշարժ գույք են ձեռք բերել Հայաստանում՝ Ավետիսյանն ընդգծել է, որ անշարժ գույքն ու հողատարածքը պետք է տարբերակե, պետական որևէ գույք չի օտարվել ոչ ռեզիդենտներին:
Կարծիքներ