Թբիլիսիում ոստիկանությունը ձերբակալել է խորհրդարանի մոտ տեղի ունեցող ակցիայի մասնակիցներից երեքին
Վրացական «Սիրցիխվիլիա» (թարգմանաբար՝ «Ամոթ») քաղաքացիական շարժման ակտիվիստներից երեքը ձերբակալվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ կայացած անհնազանդության ակցիայի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия-ն, ոստիկանությունը ձերբակալել է ակտիվիստներին բողոքի ցույցի մասնակիցների համար խարույկ վառելու նպատակով փայտ մոտեցնելու համար:
Ձերբակալությունն ուղեկցվել է ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներով:
Վրաստանում 22:00-ից հետո պարետային ժամ է սահմանվել, որով արգելվում է քաղաքացիներին դուրս գալ տներից և տեղաշարժվել հետիոտն կամ մեքենայով:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչներն ու նրանց կողմնակիցները երեկ նույնպես բողոքի ցույց են իրականացրել խորհրդարանի շենքի, ինչպես նաև ԿԸՀ շենքի մոտ՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրություններ նշանակել: Հոկտեմբերի 31-ին կայացած ընտրություններում ձայների մեծամասնությունը ստացել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Կարծիքներ