Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել

Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել

Շաբաթ օրը Իսրայելի հետ սահմանին փոխհրաձգության ժամանակ Եգիպտոսի անվտանգության ուժերի անդամ է զոհվել։ Եգիպտոսի բանակի ներկայացուցչի խոսքով՝ մահացածը հետապնդում էր թմրանյութերի մաքսանենգությամբ զբաղվող հանցագործներին։

«Միջազգային սահմանի պահպանության համար պատասխանատու անվտանգության ուժերի անդամներից մեկը շաբաթ առավոտյան հետապնդում էր թմրանյութերի մաքսանենգության հանցագործներին, ինչի հետևանքով սպանվեցին իսրայելցի երեք անվտանգության աշխատակիցներ, վիրավորվեցին երկուսը և սպանվեց եգիպտացի սահմանապահը»,- ասված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում