Թաիլանդը Իսրայելից տարհանել է իր 7 հազար 415 քաղաքացու
Թաիլանդը մինչ այժմ Իսրայելից տարհանել է իր 7 հազար 415 քաղաքացու: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է երկրի Աշխատանքի նախարարությունը, որն Արտաքին գործերի նախարարության հետ պատասխանատու է տարհանման թռիչքների կազմակերպման համար։
«Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 30-ին, տարհանվածների հերթական խումբը՝ ընդհանուր 810 մարդ, չորս հատուկ չվերթով վերադարձել է Թաիլանդ: Տարհանվածների ընդհանուր թիվը հոկտեմբերի 30-ի դրությամբ 7 հազար 415 է»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Կարծիքներ