Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի դեմ՝ բրիտանացի պատգամավորների դեմ կիբերհարձակումների պատճառով

Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի Չինաստանի դեմ՝ բրիտանացի պատգամավորների դեմ կիբերհարձակումների պատճառով

Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ կապված այն բանի հետ, որ նրա կողմից աջակցվող հաքերները, ըստ Լոնդոնի, կիբերհարձակումներ են իրականացրել բրիտանացի խորհրդարանականների դեմ։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով աղբյուրներ։

 Նշվում է, որ չինացի հաքերները փորձել են կոտրել Մեծ Բրիտանիայի ընտրական հանձնաժողովի սերվերները և հասանելիություն ստանալ  Լորդերի պալատի որոշ անդամների անձնական տվյալներին։ Այս կապակցությամբ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քիրնսը կոչ է արել կառավարությանը ավելի հստակ ձևակերպել իր քաղաքականությունը ՉԺՀ-ի նկատմամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում