Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակը Ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի։

«Ի շարունակություն ավելի վաղ տարածված մեր հաղորդագրության՝ հայտնում ենք, որ համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի»,-նշված է հաղորդագրության մեջ:

Մարտի 22-ին ահաբեկչություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Ինքնաձիգով զինված անձինք, համերգից առաջ, ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ։ Վերջին տվյալներով ահաբեկչության զոհերի թիվը 137 է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում