Կամչատկայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պետրոպավլովսկ-Կամչատսկի մերձակայքում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Կամչատկայի երկրամասի կառավարությունը Telegram-ի իր ալիքում ՝ վկայակոչելով երկրաֆիզիկոսներին։

«Երկրաշարժը, որն այսօր զգացել են Կամչատկայի բնակիչները, տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատսկից 85 կմ հեռավորության վրա, աղբյուրը գտնվել է 32 կմ խորության վրա, ուժգնությունը՝ 5,2»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը ճշտվում է։

Փրկարարների խումբը երկրաշարժից հետո ավարտել է սոցիալապես նշանակալի օբյեկտների զննությունը։ Լուրջ վնասներ չեն գրանցվել։ Քաղաքացիներից զանգեր չեն ստացվել Միացյալ հերթապահ դիսպետչերական ծառայություն կամ Կամչատկայի երկրամասի շտապ օգնության ծառայություններ։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում