Անօրինական միգրանտները պետք է լքեն ՌԴ-ն. Պուտին

Անօրինական միգրանտները պետք է լքեն ՌԴ-ն. Պուտին

Ըստ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրի՝ անօրինական կերպով Ռուսաստանում գտնվող միգրանտները պետք է լքեն երկիրը կամ կարգավորեն իրենց իրավական վիճակը մինչև ապրիլի 30-ը։

Պահանջը չի տարածվի այն օտարերկրացիների վրա, որոնք ցանկանում են օրինական կերպով մնալ Ռուսաստանում և դրա համար կատարել են մի քանի պայման՝ տրամադրել են կենսաչափական տվյալներ, անցել թմրամիջոցների թեստ, հանձնել ռուսաց լեզվի և պատմության թեստեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում