Covid-19-ով վարակված Այշվարիա Ռայը հոսպիտալացվել է

Covid-19-ով վարակված Այշվարիա Ռայը հոսպիտալացվել է

Հնդիկ դերասանուհի, նախկին «Միսս Աշխարհ» Այշվարիա Ռայն իր 8-ամյա դստեր հետ հոսպիտացվել է կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նրա ամուսին Բաչան Աբհիշեկը և սկեսրայրը՝ Ամիթաբհ Բաչանը, որոնք նույնպես հայտնի դերասաններ են, հոսպիտացվել էին դեռ հուլիսի 12-ին։ Դերասանուհու սկեսուրի՝ Ջայա Բաչանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել։

Աշխարհում կորոնավիրուսից վարակվածների թիվն անցել է 14 մլն-ը, որոնցից 1,039,084-ը Հնդկաստանում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում