«Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» համերգով
«Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգային երեկոյին, որը տեղի կունենա հունիսի 10-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, ելույթ կունենան «Ախթամար» քառյակը (Բելգիա, Ֆրանսիա) և «Կադանս» անսամբլը:
Համերգային ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի, Կոմիտաս/Ասլամազյան, Յոհաննես Բրամս, Էժենի Ալեսյան, Սայաթ-Նովա, Աստոր Պիացոլա, Վալտեր Ռիոս, Ռիչարդ Գալիանո:
Արտասահմանում մեծ ժողովրդականություն վայելող «Ախթամար» քառյակի առաջին ջութակը հայազգի Կոլին Ալեսյանն է: Քառյակի կազմում հանդես են գալիս Ջենիֆեր Պիոն (2-րդ ջութակ), Օնդին Սթասիկը (ալտ) և Սիրիլ Սիմոնը (թավջութակ):
2020 թվականին Cypres Records բելգիական ընկերությունը թողարկել է քառյակի «Հայկական առասպելներ» անվանումով առաջին ձայներիզը, որտեղ ներկայացված են Կոմիտասի «Մանրապատումները» և Է. Ալեսյանի «Հայկական քառյակը»` նվիրված «Ախթամարին»։ Ձայներիզն արժանացել է բրիտանական BBC երաժշտական ամսագրի 4 աստղ բարձր գնահատականին և բելգիական Octaves de la Musique հանդեսի 2021-ի մրցանակին։ «Ախթամարը» ProQuartet կազմակերպության և ECMA միջազգային ասոցիացիայի անդամ է։
«Կադանսը» ստեղծվել է 2004-ի հինգ հայ երաժիշտների կողմից` նպատակ ունենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները։ Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր կատարումները` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս, հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցներ` միաժամանակ հարազատ մնալով Պիացոլայի երաժշտական արվեստին։
Կարծիքներ