Մինչ հայտարարություններ անելը, իրենք պետք է լարեն իրենց հավի ուղեղները և մտածեն․ Լուկաշենկոն՝ Լեհաստանին

Մինչ հայտարարություններ անելը, իրենք պետք է լարեն իրենց հավի ուղեղները և մտածեն․ Լուկաշենկոն՝ Լեհաստանին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական անգամ հայտարարել է, որ կարող է դադարեցնել էներգակիրների տարանցումը երկրի տարածքով։ Նա մտադիր է դա անել, եթե Լեհաստանն իրականացնի սահմանը փակելու սպառնալիքները, գրում է Ինտերֆաքսը։

«Լսե՛ք, եթե լեհերը կամ չգիտեմ ով, սկսի ինձ խեղդել, ի՞նչ է, ես պետք հաշվի առնեմ ինչ-որ պայամանագրե՞ր։ Վերջացրե՛ք, ինչի՞ մասին է խոսքը», – ասել է Լուկաշենկոն լրագրողներին։

«Լեհերը որոշել են փակել սահմանը Բելառուսի հետ։ Լավ, փակեք։ Մենք այդքան էլ հաճախ չենք մեկնում ԵՄ։ Մեր հետաքրքրությունը ավելի շատ Ռուսաստանի, Չինաստանի և Արևելքի հետ հարաբերությունների մեջ է։ Իսկ եթե ե՞ս փակեմ։ Ինչ կլինի այդ էներգատարերի հետ, որոնք Ռուսաստանից և Չինաստանից Եվրոպա են մտնում հիմնականում Բելառուսի տարածքով։ Մինչ հայտարարություններ անելը, նրանք պետք է լարեն իրենց հավի ուղեղները և մտածեն, թե ինչ են զառանցում» , – ասել է նա։

Միգրացիոն ճգնաժամը սկսվել է Բելառուսի և ԵՄ երեք երկրների (Լեհաստան, Լիտվա և Լատվիա) սահմանին Մերձավոր Արևելքից եկած փախստականների պատճառով, ովքեր ցանկանում են մտնել Եվրամիություն։ Բրյուսելը Մինսկին մեղադրում է միտումնավոր ճգնաժամային իրավիճակ ստեղծելու մեջ։ Կատարվածի համար Ռուսաստանին են մեղադրում նաև ԱՄՆ-ը, Լեհաստանը և Մեծ Բրիտանիան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում