Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, հակամրցակցային համաձայնությունը գրեթե անհնար է. ՄՊՀ

Հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, հակամրցակցային համաձայնությունը գրեթե անհնար է. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է, որ հեղուկ գազի շուկան խիստ մրցակցային է, ներմուծումներ է իրականացնում շուրջ 98 տնտեսվարող սուբյեկտ։

Խոշոր տնտեսվարող սուբյեկտի մասնաբաժինը շուկայում կազմում է շուրջ 9 տոկոս, մնացած տնտեսվարողներն ունեն 5 տոկոս կամ ավելի ցածր մասնաբաժին։ Հետևաբար շուկայում առկա չեն գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, իսկ հակամրցակցային համաձայնությունը 90-ից ավելի սուբյեկտների միջև գրեթե անհնար է։

Նշենք նաև, որ առկա տվյալներով՝ ընթացիկ տարվա հունիսին միջինում ներմուծման գինը կազմել է 102 դրամ, իսկ հուլիսին բարձրացել է՝ կազմելով 140-170 դրամ` կախված տնտեսվարողից և ներմուծման ամսաթվից։ Ընդ որում՝ նախնական դիտարկումները ցույց են տվել, որ ՌԴ-ի բորսաներում ինդեքսացիոն գները փոխվել են և համահունչ են ՀՀ-ում տեղի ունեցող հեղուկ գազի գնային բարձրացումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում