Հրդեհ Սուրենավան գյուղում. այրվել են տանիքներ ու անասնակեր

Հրդեհ Սուրենավան գյուղում. այրվել են տանիքներ ու անասնակեր

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։54-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է տան տանիք։ 

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի փողոցում գտնվող տներից մեկի (200 քմ) տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:10-ին, մարվել՝ նոյեմբերի 23-ին՝ ժամը 00:25-ին: Մասամբ այրվել են տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 150 քմ), ամբողջությամբ այրվել են մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ) և ներսում գտնվող մոտ 450 հակ անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում