Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 21-ին, ժամը 13։26-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի հանդամասերից մեկում այրվում է հնձած արտ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հոռոմ, Գուսանագյուղ և Լուսաղբյուր գյուղերի վարչական տարածքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 18։27-ին։ Այրվել են մոտ 120 հա խոտածածկույթ և ցորենի հնձած արտեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են Լուսաղբյուր գյուղի 15 բնակիչ և ազատ հերթափողից 8 հրշեջ-փրկարար:
Կարծիքներ