ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 479,2 հա տարածք

ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 479,2 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակել են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:

 Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածություններին համապատասխան, 2020 թ. նոյեմբերի 10-ին, Երևանի ժամանակով ժամը 01:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարտական գործողությունների հետևանքով տուժած շրջաններում շարունակվում է կենսական ինժեներական հաղորդակցության ուղիների վերականգնումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում