Հայտնի է Բաքվում 14 հայ ռազմագերիների դատավարության օրը

Հայտնի է Բաքվում 14 հայ ռազմագերիների դատավարության օրը

Ադրբեջանում նշանակվել է 14 հայ ռազմագերիների դատավարության օրը։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում 14 հայ ռազմագերիների նկատմամբ քրեական գործի նախապատրաստական նիստը տեղի կունենա հունիսի 16-ին, ժամը 10։00-ին։ Այս մասին հայտնում է sputniknews.az-ը։

Աղբյուրի հաղորդմամբ Ավագյան Հրաչի Արզումանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի և այլ անձանց նկատմամբ հարուցված քրեական գործը գտնվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աֆղան Գաջիևի վարույթում:

Նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել «Ադրբեջանի տարածքում ահաբեկչություն, դիվերսիա և այլ հանցագործություններ» իրականացնելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում