Թասիկ գյուղի բնակիչը նախօրեին տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ եւ չի վերադարձել

Թասիկ գյուղի բնակիչը նախօրեին տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ եւ չի վերադարձել

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր՝ ապրիլի 12–ին,  ժամը 09։30-ին տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 11-ին, ժամը 16:00-ի սահմաններում Թասիկ գյուղի բնակիչ Ա․ Ա․-ն (ծնված 1937 թ․) տանից դուրս է եկել Ույծ գյուղի ուղղությամբ եւ չի վերադարձել: Ինչպես փոխանցեցին ԱԻՆ լրատվականից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողական աշխատանքներում ներգրավված են փրկարարներ, ոստիկանության 5 աշխատակից եւ գյուղի 12 բնակիչ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում