Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա բնակավայրերում ավարտվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա բնակավայրերում ավարտվել են բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները

Շիրակի մարզում 65 տոկոս կառավարության, 35 տոկոս համայնքային միջոցներով իրականացվել են Աշոցք համայնքի Սարագյուղ, Բավրա և Ղազանչի բնակավայրերի բնական գազի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը:

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի ընդհանուր արժեքը 49 մլն 716 հազար դրամ է։ Ընդհանուրը 2150 մետր երկարությամբ ներքին ցանցի Սարագյուղ և Բավրա բնակավայրերի շինարարական աշխատանքներն ավարտված են, Ղազանչի բնակավայրում էլ մոտենում են ավարտին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում