Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. կան զոհեր, դեռահաս է ձերբակալվել. տեսանյութ

Կրակոցներ և պայթյուն Կազանի դպրոցներից մեկում. կան զոհեր, դեռահաս է ձերբակալվել. տեսանյութ

Կազանի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել, ապա պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թաթարստանի իրավապահ մարմինների իր աղբյուրին։

«Ֆայզիի դպրոցի շրջանում կրակոցների ձայներ են լսել, պարզում ենք», - ասել է գործակալության զրուցակիցը:

Թաթարստանի դատախազությունից հայտնել են, որ դեպքի վայր է մեկնել գլխավոր դատախազ Իլդուս Նաֆիկովը:

«Միջադեպի հանգամանքները պարզվում են», - լրագրողներին ասել է դատախազության ներկայացուցիչը:

Դեպքի վայր են մեկնել շտապօգնության ավելի քան 20 բրիգադներ, իրավապահ մարմինների աշխատակիցներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում