Ճապոնիայում պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում
Մայիսի 11-ին պայթյուն Է տեղի ունեցել քիմիական գործարանում, որը գտնվում Է Ճապոնիայի Ֆուկուսիմայի հյուսիս - արեւելյան պրեֆեկտուրայի Իվակի քաղաքում: Այդ մասին հայտնել Է NHK հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ պատահարի հետեւանքով տուժել Է առնվազն չորս մարդ:
Պայթյունից հետո ձեռնարկությունում բռնկում Է առաջացել: Միջադեպի վայր են ժամանել հրշեջ խմբեր եւ ոստիկանությունը: Գործարանը պատկանում Է Sakai Chemical Industry ընկերությանը: Այնտեղ արտադրում են ցինկի փոշի կոսմետիկական արդյունաբերության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ