Հայաստանի ծանրամարտի հավաքականները հավաք են անցկացնում
Տոկիոյի օլիմպիական խաղերին ընդառաջ՝ հունվարի 12 –ից Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում , իսկ կանանցը ՝ Օլիմպավանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Թիմերում ընդգրկված են շուրջ 40 մարզիկ –մարզուհիներ: Նրանց առողջական վիճակին հետևում են նաև բժիշկներն ու մերսողները:
Նշվում է, որ ծանրորդների նախնական մարզավիճակի մասին մասնագետներն ընդհանուր կարծիք կկազմեն փետրվարի 1-7-ն անցկացվելիք Հայաստանի առաջնությունում, որին նորից կհաջորդեն հավաքներ և մարզումներ, որոնցում մասնագետները պետք է ընտրեն այն ծանրորդներին, որոնք մեր երկիրը կներկայացնեն Մոսկվայում ապրիլի 1-ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում:
Մրցաշարը օլիմպիական՝ վարկանիշային է և ըստ մրցակարգի՝ պետք է իրենց ունակությունները դրսևորեն այն մարզիկները, որոնք խաղեր մեկնելու համար պետք մասնակցեն միջազգային վարկանիշային առնվազն վեց մրցաշարի:
ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի խոսքը մեջբերելով՝ կայքը գրում է, որ, ըստ էության, մեր երկիրը մոսկովյան ստուգատեսում կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին:
Կարծիքներ