Բեռլինը կոչ է անում դադարեցնել Արեւելյան Միջերկրածովում զորավարժությունները
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել դադարեցնել Արեւելյան Միջերկրածովում զորավարժությունները ՝ լարվածությունը թուլացնելու եւ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ վեճը լուծելու համար պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է AP-ը:
Նա նշել է, որ բանակցությունների համար նախնական պայման է զորավարժությունների դադարեցումը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկիր կարող է իր ներդրումն ունենալ եւ այդպիսով տարածք ստեղծել դիվանագիտական բանակցությունների համար:
Կարծիքներ