Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ն. Ջո Բայդեն
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները ձգտում են «խարխլել տրանսատլանտյան միասնությունը» և թուլացնել «եվրոպական նախագիծն» ու ՆԱՏՕ-ն՝ փոխանցում է Russia Today-ը: Անվտանգության թեմայով մյունխենյան համաժողովում ելույթի ժամանակ ԱՄՆ ղեկավարը Մոսկվային մեղադրել է ամերիկյան ժողովրդավարության դեմ հարձակումների, ինչպես նաև ամբողջ աշխարհում մի շարք կիբեռհարձակումներին ներգրավվելու համար:
«Պուտինը ձգտում է թուլացնել եվրոպական նախագիծն ու ՆԱՏՕ-ի դաշինքը: Նա ցանկանում է խարխլել տրանսատլանտյան միասնությունն ու մեր վճռականությունը, քանի որ Կրեմլի համար ավելի հեշտ է վախեցնել ու սպառնալ առանձին պետությունների, քան բանակցություններ վարել հզոր և համախմբված տրանսատլանտյան համայնքի հետ»,- հայտարարել է Ջո Բայդենը:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդգծել է անվտանգության միջազգային ճարտարապետության կառուցման անհրաժեշտությունը, որը պետք է ներառի Ռուսաստանի հետ երկխոսությունը:
Կարծիքներ