Հունվարի 1-ից ընտանիքում 3-րդ և հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամ
Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխայի համար դրամական աջակցություն է նշանակվելու: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց կառավարության նիստում՝ պետական բյուջեի 2022 թվականի ծրագրի նախագիծը ներկայացնելիս:
Կարևորելով այս ծրագիրը՝ վարչապետը նշեց, որ հունվարի 1-ին ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնվող երեխան մինչև 6 տարեկանը կստանա ամսական 50 հազար դրամի չափով աջակցություն:
Կարծիքներ