Թուրքիայում ձերբակալել են պաշտոնաթող ծովակալների, որոնք պաշտպանում Էին Մոնտրյոյի կոնվենցիան
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել Է 10 պաշտոնաթող ծովակալների, որոնք ստորագրել են կոլեկտիվ նամակը ի պաշտպանություն Մոնտրյոյի կոնվենցիայի:
Նշվում Է, որ նամակն ստորագրած եւս չորս ծովակալ հարցաքննության համար կանչվել Է դատախազություն:
Ապրիլի 4-ին հրապարակվել Է 103 թուրք պաշտոնաթող ծովակալների նամակը, որոնք Մոնտրյոյի կոնվենցիան որակել են Թուրքիայի դիվանագիտական հաղթանակ, որը վերականգնում Է նրա ինքնիշխան իրավունքները Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցների նկատմամբ, եւ հայտարարել են այդ համաձայնագրի վերանայման շուրջ բանավեճի անընդունելիության մասին, ինչը կապված Է «Ստամբուլ» ջրանցքի նախագծի հետ, որն անցնելու Է Բոսֆորի նեղուցին զուգահեռ եւ Մարմարա ծովը միացնելու Է Սեւ ծովի հետ:
Նաեւ նամակում կարծիք Է հայտնվել Թուրքիայի ներկայիս Սահմանադրության պահպանման անհրաժեշտության մասին՝ երկրի նոր հիմնական օրենքի մշակմանն ուղղված Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի հորդորների ֆոնին:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Էր, որ Բոսֆորի նեղուցով նավերի անցնելու ռեժիմի մասին Մոնտրյոյի կոնվենցիան չի տարածվելու նախագծվող «Ստամբուլ» ջրանցքի վրա: Միեւնույն ժամանակ, հանրապետության արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով, ջրանցքի նախագիծն ուղղված չԷ Մոնտրյոյի կոնվենցիայից Թուրքիայի հրաժարվելուն: Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Երխովը, Սեւ եւ Մարմարա ծովերի միջեւ «Ստամբուլ» ջրանցքի տեսքով լրացուցիչ ջրային զարկերակի առկայությունը կամ բացակայությունը չի փոխի կոնվենցիայի միջազգային-իրավական ռեժիմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ