Սեյրան Օհանյանը լավ գիտի, որ բազմաթիվ հրամանատարներ, լինելով միայն զինվորական, կառուցել են քառահարկ հյուրանոցներ․ Սերգեյ Բագրատյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ելույթում պատասխանեց ընդդիմադիրներին։
«Երբ մեր ընկերներից մեկը նշեց, որ պարգևավճարներ մի ստացեք, ուղարկեք Զինված ուժեր, ես համամիտ եմ։ Բայց նաև պետք է սահման ուղարկել այն բոլոր դղյակների գումարները, որոնք գողացվել են հանրությունից։ Պարոն Օհանյանը լավ գիտի, որ բազմաթիվ հրամանատարներ, լինելով միայն զինվորական, կառուցել են քառահարկ հյուրանոցներ։ Երբևէ հարց առաջացել է, որ ՀՕՊ-ի համար նախատեսված մեր միջոցները այդ դղյակներում են պահված։ Ես կցանկանայի, որ մենք օբյեկտիվ լինենք և մեր հարցադրումները երկկողմանի լինեն։ Այո, բազմաթիվ սխալներ կան իշխանության գործունեության մեջ, բայց տասնապատիկ ավելի սխալներ կան նաև նախորդ իշխանությունների գործունեության մեջ։ Քանի որ դուք ներկայացնում եք նախորդ երկու նախագահների թիմերը, պետք է նախ ներողություն խնդրեք, որ այդպիսի արարքներ կատարվել են»,- ասաց Բագրատյանը։
Կարծիքներ