Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով

Չեխիայում շուրջ 50 մարդ է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով

Օգոստոսի 4-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Չեխիայի արեւմուտքի Դոմաժլիցե քաղաքի շրջանի Միլավչե գյուղի մոտ: Վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին լրագրողներին հայտնել Է հանրապետության փրկարաների եւ հրշեջների միացյալ ծառայության ներկայացուցիչ Պետեր Պոնցարը:

«Երկու մարդատար գնացքները բախվել են Դոմաժլիցե քաղաքի շրջանում՝ Միլավչե գյուղի մոտ,- նշել Է նա:- Նախնական տեղեկատվության համաձայն՝ վիրավորվել Է շուրջ 50 մարդ՛ Արտակարգ պատահարի վայր Է մեկնել Չեխիայի փոխվարչապետ, արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավար եւ տրանսպորտի նախարար Կարել Հավլիչեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում