ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին՝ հութիների հականավային հրթիռները ոչնչացնելու համար

ԱՄՆ-ն հարված է հասցրել Եմենին՝ հութիների հականավային հրթիռները ոչնչացնելու համար

Ամերիկյան ուժերը հականավային հրթիռները ոչնչացնելու համար հարված են հասցրել Եմենի տարածքին, որը վերահսկվում է հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման կողմից: 


Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո Եմենի հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժումը հայտարարել է, որ հարվածներ կհասցնի Իսրայելի տարածքին և թույլ չի տա, որ դրա հետ կապված նավերն անցնեն Կարմիր ծովի և Բաբ Էլ Մանդեբի նեղուցի ջրերով, մինչև Պաղեստինյան անկլավում գործողությունը դադարեցվի: ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաշվարկներով՝ անցած տարվա նոյեմբերի կեսերից հութիները Կարմիր ծովում գրոհել են ավելի քան 20 քաղաքացիական նավ:

Հունվարի 12-ի գիշերը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը, օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և սուզանավեր, հարվածել են «Անսար Ալլահի» օբյեկտներին Եմենի մի շարք քաղաքներում, այդ թվում ՝ Սանայում և Հոդեյդայում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Կարմիր ծովում հութիների աննախադեպ հարձակումների և պաշտպանական են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում