Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Բելգորոդում Ուկրաինայի զինված ուժերի արկի հարվածից փլուզվել է բազմաբնակարանի մուտքերից մեկը՝ ընդգրկելով 10 հարկն ամբողջությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը՝ կից տեսանյութ հրապարակելով:
«Բելգորոդ քաղաքը և Բելգորոդի շրջանը ուկրաինական զինված ուժերի կողմից ենթարկվել են զանգվածային հրետակոծությունների: Խարկովի բլրին արկի ուղիղ հարվածի հետևանքով փլուզվել է ամբողջ մուտքը՝ տասներորդից մինչև առաջին հարկ։ Դեպքի վայր եմ գնացել, բոլոր մանրամասները՝ ավելի ուշ»,- գրել է նա։
Կարծիքներ