Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի հրավիրած հանրահավքի ժամանակ հնչած՝ ժամանակավոր կառավարություն ստեղծելու մասին հայտարարություններին:
«Հրապարակից հնչում են զառանցանքներ անցումային կառավարության մասին։
Հարց է ծագում, թե ի վերջո ո՞ւմ է փոխանցելու իշխանությունը այդ ժամանակավոր կառավարությունը։
Մի անգամ մի ալբանացի մի առիթով ասել է՝ «Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես»: Հիմա նույն ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը:
Ախորժակներիդ քացախ, ձեր երգը վաղուց երգած է, իսկ շարժում կոչվածն արդեն իսկ մարած է»,- գրել է նա:
Կարծիքներ