Ադրբեջանում գերու վրա եռացող թեյ են լցրել, մարմնի վրա առաջացել են կապտուկներ, և 21 օր չի կարողացել քայլել. Արման Թաթոյան
Եղել է դեպք, երբ Ադրբեջանում գերու վրա եռացող թեյ են լցրել, մարմնի վրա առաջացել են կապտուկներ, և դրանից հետո 21 օր չի կարողացել քայլել և միայն բժշկական օգնությունից հետո է քայլել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՀՀ ՄԻՊ հատուկ զեկույցին։
«Եղել են դեպքեր, երբ գերեվարված քաղաքացիական անձինք եղել են ընտանիքի անդամներ, սակայն նրանց առանձին են պահել՝ տեղյակ չպահելով ճակատագրի մասին։ Մի դեպքում՝ հայր ու որդի, մյուս դեպքում՝ հայր ու դուստր։ Գերեվարումն իրականացրել են հենց քաղաքացիների տնից՝ ճանապարհին ծեծի ենթարկելով, զրկելով ջրից ու սննդից, ծաղրելով ազգային պատկանելությունը։ Եվ միայն հարցուփորձից հետո է անձն իմացել հոգեբանից, որ հայրը գերեվարման մեջ մահացել է»,- հավելեց Արման Թաթոյանը։
Կարծիքներ