Տարեվերջին անպայման 1 միլիոնից ավելի տուրիստ կունենանք. Վահան Քերոբյան

Տարեվերջին անպայման 1 միլիոնից ավելի տուրիստ կունենանք. Վահան Քերոբյան

Մինչեւ օգոստոսի վերջ Հայաստան է եկել մոտ 488 հազար զբոսաշրջիկ: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Անցած տարվա համեմատ մենք ունենք 30 տոկոս աճ: Ենթադրում եմ, որ տարեվերջին անպայման 1 միլիոնից ավելի տուրիստ կունենանք: Պլանավորված է 1 միլիոն 200 հազար: Իհարկե, տեսնում եք՝ համաճարակային վիճակը վայրիվերումներով է գնում: Տարբեր երկրներ սահամանափակումներ են մտցնում, հանում, դժվարանում է ճանապարհ գնալը եւ այլն: Նման պայմաններում թիվ կանխորոշելը բավականին բարդ գործ է, բայց տեսնենք, տարին դեռ չի ավարտվել: Առջեւում ունենք 4 լավ ամիս»,- ասաց Քերոբյանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում