Սուրբ Սոֆիայի՝ որպես մզկիթ բացման արարողության ժամանակ ավելի քան 3000 մարդ վարակվել է կորոնավիրուսով․ Ahval News

Սուրբ Սոֆիայի՝ որպես մզկիթ բացման արարողության ժամանակ ավելի քան 3000 մարդ վարակվել է կորոնավիրուսով․ Ahval News

Թուրքիայում Սուրբ Սոֆիայի տաճարի՝ որպես մզկիթ բացման արարողության ժամանակ ավելի քան 3000 մարդ վարակվել է կորոնավիրուսով, գրում է  Ahval News֊ը։ Նշվում է, որ թեև տաճարի ներսում չի թույլատրվել՝ 1000֊ից ավելի մարդ լինի, և բոլոր ներկա գտնվողները կրել են դիմակ և պահպանել սոցիալական հեռավորությունը, սակայն դրսում լիովին այլ իրավիճակ է եղել․ շրջակա այգիներում անհաշվելի թվով մարդիկ են գտնվել, որոնք չեն պահպանել համաճարակաբանական կանոնները։ Ըստ վերջին տվյալների՝ Թուքիայում կորոնավիրուսից զոհերից թիվը գրեթե 6000 է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում