ԲՏԱ նախարարության կառույցները միացել են «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին

ԲՏԱ նախարարության կառույցները միացել են «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմի, ենթակա կառույցների և աշխատակիցների համատեղ ջանքերով ռազմական դրության սահմանումից ի վեր առաջնագծում պայքարին իրենց ներդրումն ու մասնակցությունն ունենալու նպատակով, այդ թվում՝ անձնական միջոցներից իրականացվել է նվիրաբերություն Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաքին:

«ՀՀ ԲՏԱ նախարարության աշխատակազմի և Ռազմարդյունաբերական կոմիտեի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 2մլն ՀՀ դրամ, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի (ՀՀՌՑ Television and radiobroadcasting network of Armenia) աշխատակիցների անձնական միջոցներով՝ 626․000 ՀՀ դրամ, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոնի (ՀՀԿ) աշխատակիցներ անձնական միջոցներով՝ 443․000 ՀՀ դրամ, Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց (ՀՀՌՑ) կառույցի կողմից՝ 20մլն ՀՀ դրամ, - Հայփոստի աշխատակիցների անձնական միջոցներով՝ 3.8 մլն ՀՀ դրամ արժողությամբ քնապարկեր և անձրևանոցներ են ուղարկվել առաջնագիծ , - Հայփոստի կողմից անվճար Հայաստան է տեղափոխվել 20 տոննա հումանիտար բեռ, առաջնագիծ են ուղարկվել գեներատորներ, Արցախփոստին տրամադրվել են պլանշետներ՝ թոշակների և նպաստների վճարումների համար: Շարունակաբար իրականացվում է լոգիստիկ օժանդակություն թիկունքում տարվող աշխատանքներին:

Մեկտեղելով ջանքներն ու միասնական ուժերով մեզանից յուրաքանչյուրն իր մասնակցությունը պետք է ունենա հաղթանակի կերտման գործում: Միասին՝ անկասկած #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-ասված է հաղորդագրության մեջ: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում