Իրանցի ֆուտբոլիստը 26 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իրանցի ֆուտբոլիստը 26 տարվա ազատազրկման է դատապարտվել

Իրանցի ֆուտբոլիստ Ամիր Ռեզա Նասր Ազադանին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է EFE-ն։

Իրանական «Տրակտորի» նախկին պաշտպանը, որն աջակցել է Իրանում տեղի ունեցած մասսայական բողոքի ակցիաներին, մեղադրվել է 3 ոստիկանի սպանությանը մասնակցելու մեջ, ինչպես նաև հանրային անվտանգությունը խախտելու նպատակով դավադրություն կազմակերպելուն մասնակցելու և անօրինական խմբավորումներին անդամակցելու մեջ։

Ընդհանուր առմամբ, Ազատանին դատապարտվել է 26 տարվա ազատազրկման, սակայն, քանի որ ենթադրվում է, որ նա պատիժները կկրի միաժամանակ, ֆուտբոլիստը բանտում կանցկացնի ընդամենը 16 տարի՝ առավելագույն ժամկետը՝ իրեն վերագրված հանցագործություններից մեկի համար։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Ազադանին մահապատժի է դատապարտվել, սակայն ավելի ուշ Իրանի իշխանությունները հերքեցին դա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում