Պավել Դուրովն առաջին անգամ խոսել է Փարիզում իր ձերբակալության մասին
«Telegram» մեսենջերի համահիմնադիր Պավել Դուրովն ասել է, որ Ֆրանսիայում իր կալանավորումը և ֆրանսիական իշխանությունների հարցերն իր համար անակնկալ են եղել։
Այս մասին նա գրել է իր բլոգում՝ առաջին անգամ անդրադառնալով տեղի ունեցած իրադարձություններին:
«Անցյալ ամիս, Փարիզ ժամանելուց հետո, ես չորս օր հարցաքննվեցի ոստիկանությունում: Ինձ ասացին, որ կարող եմ անձամբ պատասխանատու լինել ուրիշների կողմից «Տելեգրամ»-ի անօրինական օգտագործման համար, քանի որ Ֆրանսիայի իշխանությունները «Տելեգրամ»-ից պատասխաններ չեն ստացել անսպասելի մի քանի պատճառով»,- գրել է նա իր բլոգում։
«Տելեգրամ»-ի հիմնադիր Պավել Դուրովին, որը ձերբակալվել էր օգոստոսի 24-ի երեկոյան Փարիզի Լը Բուրժե օդանավակայանում, մեղադրանք է առաջադրվել։
Դուրովը ենթարկվել է դատական հսկողության, և նրան արգելվել է լքել Ֆրանսիայի տարածքը։ Վերջինս պետք է վճարի նաև 5 միլիոն եվրո գրավ և շաբաթը երկու անգամ ներկայանա ոստիկանություն։
Կարծիքներ