Հանդիպել են Հայաստանի և Կանադայի դեսպանները
Սեպտեմբերի 4-ին Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։
«Հաճելի է հանդիպել դեսպան Էնդրյու Թըրների հետ Հայաստանում Կանադայի դեսպանատանը։
Մեր մշտական երկխոսությունը շարունակում է ամրապնդել մեր երկրների միջև կապը։ Անհամբերությամբ սպասում ենք հետագա առաջընթացին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Կարծիքներ