Սպիտակ տունն արձագանքել է Բոլդուինի հետ կապված մահացու միջադեպին
ԱՄՆ-ի վարչակազմն արձագանքել է հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինի մասնակցությամբ միջադեպին, որը պատահաբար գնդակահարել էր կինոօպերատորին և վիրավորել ռեժիսորին ֆիլմի նկարահանումների ժամանակ։ ԱՄՆ վարչակազմը տեղի ունեցածը համարել է ողբերգություն և ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին:
Ուրբաթ Բոլդուինը Instagram-ի իր էջում գրել է, որ լիովին համագործակցում է ոստիկանության հետ հրաձգության միջադեպի հետաքննության հարցում, որը խլել է կինոօպերատոր Գալինա Հաթչինսի կյանքը: Նա նաև հայտնել է, որ կապ է պահպանում մահացածի ընտանիքի հետ, և իր աջակցությունն է առաջարկում:
Հիշեցնենք, որ նկարահանումների ընթացքում ատրճանակի փամփուշտը, որը գտնվել է դերասանի ձեռքում, կամ դրա բեկորները դիպել են երկու մարդու՝ կին օպերատորի և ռեժիսորի: Ատրճանակը պետք է լիցքավորված լիներ ոչ մարտական փամփուշտով։ Տուժածներին ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց։
Ռեժիսորը ողջ է մնացել, իսկ կինը մահացել է։ Մահացած Գալինա Հաթչինսը ծնունդով Ուկրաինայից էր, մի քանի տարի ապրել է Ռուսաստանում:
Նշվում է, որ դերասանի դեմ ոչ մի մեղադրանք չի առաջադրվել, կատարվում է միջադեպի հետաքննություն և հարցաքննվում են վկաները:
Կարծիքներ