Պուտինը խոշոր հաղթանակ է տարել Բայդենի նկատմամբ. ամերիկացի գործիչ

Պուտինը խոշոր հաղթանակ է տարել Բայդենի նկատմամբ. ամերիկացի գործիչ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոշոր հաղթանակ է տարել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի նկատմամբ էներգետիկայի ոլորտում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին գրել է քաղաքական գործիչ Մեթ Դոլանը Columbus Dispatch-ում հրապարակված հոդվածում:

Վերջինիս խոսքով՝ Սպիտակ տունը ոչնչացնում է Միացյալ Նահանգների գազային և նավթային ոլորտը՝ ընկնելով արտանետումների կրճատման հետևից: Այսպես, նա արգելել է Keystone XL նավթատարի շահագործումը և չի խոչընդոտել Line 5 գազատարի կասեցմանը:

Ինչպես հեղինակը նշել է, այդ և շատ այլ միջոցառումներ պետք է բարելավեին էկոլոգիական իրավիճակւ երկրում, սակայն Բայդենի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո մթնոլորտում աղտոտող նյութերի քանակն ավելացել է 5 տոկոսով:

«Ո՞վ շահեց այդ քայլերից: Ակնհայտ հաղթողը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է, որն արագ լրացրեց վառելիքի աճող պահանջարկը միջազգային շուկայում»,- եզրակացնում է հեղինակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում