ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ադրբեջանցի զինվորականների տեղաշարժերի կապակցությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։
Պատելը հավելել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Դոնֆրիդն ընդգծել է ԱՄՆ-ի հավատարմությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին։ «Ինչպես պետքարտուղարը բազմիցս ասել է, ուղիղ երկխոսությունն է այս հարցի լուծման և ամուր խաղաղության հասնելու բանալին։ Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ գործընկերների հետ և բազմակողմ կազմակերպությունների միջոցով։
Կարծիքներ