Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Թովմասյանը նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը պաշտոնապես ստացել է մեկ թեկնածուի առաջադրման վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, որոնք առնչվում են բացառապես Էդգար Ղազարյանին։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրի Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։

Թագուհի Թովմասյանը նշում է, որ Անահիտ Մանասյանի վերաբերյալ քաղաքական հայտարարությունները դեռ

իրավական որևէ գործողության չեն վերածվել, և իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մինչ այս պահը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին որևէ թեկնածու չի առաջադրել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր է 2023 թվականի հունվարի 23-ից, երբ հրաժարական ներկայացրեց Քրիստիննե Գրիգորյանը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում