Չեխիայի Ալցհեյմերի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել

Չեխիայի Ալցհեյմերի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել

Ավելի քան 50 մարդ տուժել է Պրահայից հինգ կիլոմետր հյուսիս-արևմուտք Ռոզտոկիի Ալցհեյմերի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կենտրոնական Բոհեմի շրջանի շտապօգնության ծառայության եւ փրկարարների ներկայացուցիչ Մոնիկա Նովակովան։

«Ռոզտոկի քաղաքի Ալցհեյմերի հիվանդության բուժման կենտրոնում հրդեհ է բռնկվել,- նշել է նա։- 56 հիվանդ և անձնակազմը տարհանվել է շենքից։ Հիվանդներից երկուսը գտնվում են հիվանդանոցում, վիճակը ծայրահեղ ծանր, մեկ պացիենտ ստացել է միջին ծանրության, ևս 51-ը՝ թեթև վերքեր։

Հրդեհը գրեթե ավերել է հիվանդանոցի շենքը։ Արտակարգ իրավիճակի պատճառները պետք է սահմանի ոստիկանության և հրշեջների փորձագետների հանձնաժողովը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում